կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
ՀՀ ԶՈւ-ն էլ կփորձի գերի վերցնել, հետո նրանք կփորձեն պատասխան քայլ անել ու այդպես շարունակ՝ սադրանքը կարող է վերածվել լայնածավալ բախման․ Փաշինյան

ՀՀ ԶՈւ-ն էլ կփորձի գերի վերցնել, հետո նրանք կփորձեն պատասխան քայլ անել ու այդպես շարունակ՝ սադրանքը կարող է վերածվել լայնածավալ բախման․ Փաշինյան

Իրադրությունը լարված է, լարվածության դինամիկան աճողական է, այն շարունակաբար լարվում է ու մեծ հավանականությամբ շարունակվելու է լարվել: Այս մասին ԱԽ նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը նշեց, որ մեր տարածք ներթափանցած ադրբեջանցիներն ու մեր զինվորները փոխներթափանցված վիճակում են.

«Իրադրությունը լարվելու է ոչ միայն այն պատճառով, որ մարդիկ արդեն 15 օր դեմ դիմաց են ու տաբեր միջադեպեր են տեղի ունեցել ու լարվածությունը կարող է պայթեցնել իրավիճակը, այլ այսօրվա միջադեպից հետո կա հավանականություն, որ մեր ԶՈւ ներկայացուցիչներն էլ կփորձեն գերի վերցնել, հետո նրանք կփորձեն պատասխան քայլ անել ու այդպես շարունակ: Իրավիճակը չհանգուցալուծելու պարագայում այս սադրանքը կարող է վերածվել լայնածավալ բախման»:

  • Կիսվել: