Այս պահին նոյեմբերի 9-ին եռակողմ հանդիպում Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հետ նախատեսված չէ. Փաշինյան
Այս պահին նոյեմբերի 9-ին եռակողմ հանդիպում Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հետ նախատեսված չէ։ Այդ մասին այսօր Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հավաստիացրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նշենք սակայն, որ քիչ առաջ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնեց, որ հաջորդ շաբաթ արցախյան 44-օրյան պատերազմի տարելիցին նախատեսված է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների հեռավար հանդիպում։



