շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Նիկոլ Փաշինյանը երբեւէ չի ասել, որ «կարմիր գծերը» պետք է չլինեն․ Ավինյան

Նիկոլ Փաշինյանը երբեւէ չի ասել, որ «կարմիր գծերը» պետք է չլինեն․ Ավինյան

Նիկոլ Փաշինյանը երբեւէ չի ասել, որ «կարմիր գծերը» պետք է չլինեն: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Երեւանը բեռնաթափման ենթակա է, որովհետեւ տարեցտարի մեքենաների քանակը Երեւանում աճում է, իսկ էս քաղաքը ռեզինից չի, չենք կարող անընդհատ ձգել եւ բոլոր մեքենաները տեղավորել: Հետեւաբար պետք է միջոց մտածենք եւ մեքենաների քանակը նվազեցնենք:

Դրա համար նախ համակարգային զարգացնում ենք հանրային տրանսպորտը, ավելացնում ենք ավտոբուսային գծերը, նաեւ ի հաշիվ կարմիր գծերի եւ նաեւ որոշակիորեն սահմանափակում ենք անհատական մեքենաների շարժը»,-ասաց նա՝ հավելելով, որ Երեւանի կենտրոնում ավտոկայանատեղիների տարեկան վճարը 12 հազարից 160 հազար դարձնելու որոշումն այդ տրամաբանությամբ է կայացվել:

  • Կիսվել: