հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Նիկոլ Փաշինյանը Էմանուել Մակրոնին հրավիրեց աշնանն այցելել Հայաստան

Նիկոլ Փաշինյանը Էմանուել Մակրոնին հրավիրեց աշնանն այցելել Հայաստան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հրավիրեց ընթացիկ տարվա աշնանն այցելել Հայաստան: Փաշինյանն այդ մասին ասաց Փարիզում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ընթացքում:

«Ես ուզում եմ ընդգծել, որ Ֆրանսիայի նախագահը դեռ վաղուցվանից ունի նախատեսված այց Հայաստան, որը նախորդ տարի կորոնավիրուսի պատճառով տեղի չունեցավ: Ես հույս ունեմ, որ մենք միասին կորոնավիրուսի և մյուս ճգնաժամերը կհաղթահարենք, և աշնանը սիրով սպասում ենք Ձեզ Երևանում, պարոն նախագահ»,- ասաց Փաշինյանը:

  • Կիսվել: