հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Նիկոլ Փաշինյանը դիմել է ՌԴ նախագահին փոխօգնության պայմանագրի շրջանակներում, նաև՝ ռազմական օգնության հարցով. Ալեն Սիմոնյան

Նիկոլ Փաշինյանը դիմել է ՌԴ նախագահին փոխօգնության պայմանագրի շրջանակներում, նաև՝ ռազմական օգնության հարցով. Ալեն Սիմոնյան

Այս պահին փաստաթղթերը մուտք են արվում ՀԱՊԿ-ի համապատասխան խողովակներով, Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև Փաշինյանը դիմել է ՌԴ նախագահին փոխօգնության պայմանագրի շրջանակներում, նաև՝ ռազմական օգնության հարցով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։

Սիմոնյանը հայտնեց, որ արտահերթ ընտրությունների չեղարկման հարցը դեռևս չի քննարկվում, քանի որ կա շատ ավելի կարևոր հարց:

«Այսօր «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դիմել է ԱԺ՝ նիստ հրավիրելու առաջարկով և հիմա խորհրդի նիստում կքննարկենք ստեղծված իրավիճակը»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

ԱԺ փոխխոսնակը նշեց, որ որևիցե կրակոց, ընդհարում այս պահին չի եղել, տարբեր տեղաշարժեր, այնուամենայնիվ, եղել են․

«Չենք կարող ասել, որ Ադրբեջանը պատերազմ է հայտարարել Հայաստանին, այս պահին նման բաներ ասել չի կարելի»։

  • Կիսվել: