երեքշաբթի, օգոստոս 11
11 / 8 / 2026
Նիկոլ Փաշինյանը դեմ է Սահակյանին մեղադրանք առաջադրելուն և անձեռնմխելիությունից զրկելուն․ «Փաստ»

Նիկոլ Փաշինյանը դեմ է Սահակյանին մեղադրանք առաջադրելուն և անձեռնմխելիությունից զրկելուն․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, նախօրեին Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանն ազատ է արձակվել։ Նա ձերբակալվել էր ուրբաթ օրը՝ քպականին հարվածելու համար և երեք օր գտնվում էր ձերբակալվածների պահման վայրում։ Մեր տեղեկություններով, Սահակյանի թեման լուրջ քննարկման առիթ է դարձել ՔՊ-ում:

Ի մասնավորի, «նեղ» շրջանակով քննարկումներից մեկի ժամանակ, որին մասնակցել է նաև Նիկոլ Փաշինյանը, ՔՊ խմբակցության որոշ ներկայացուցիչներ պնդել են, որ գլխավոր դատախազն անպայման պետք է միջնորդություն ներկայացնի Սահակյանին մեղադրանք առաջադրելու և անձեռնմխելիությունից զրկելու համար: Սակայն, մեր աղբյուրի փոխանցմամբ, այդպիսի ընթացքին կտրուկ դեմ է եղել Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, թե պետք չէ ավելորդ «գրուզի» տակ մտնել, ավելի լավ է թեման լուծել «բարոյական տիրույթում», և առաջիկա քառօրյային ԱԺ-ում «ցեխը կոխել» ընդդիմադիրներին։

Ի դեպ, մեր տեղեկություններով, նման «որոշման» համար կան խորքային պատճառներ: Բանն այն է, որ ՔՊ-ն այս առումով «վիլկայի» մեջ է. բազմաթիվ դեպքեր կան քպականների հետ կապված, որոնց առնչությամբ գործերը «քնեցված» են: Ուստի, նրանք շատ լավ հասկանում են, որ եթե ընթացք տան Սահակյանի «գործին», ապա նորից ջրի երես դուրս կգան քպական մի շարք պատգամավորների «քաջագործությունները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: