չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Մեր շարժումը բացառիկ է անկախ Հայաստանի պատմության մեջ, այն ղարաբաղյան երկրորդ շարժումն է․ Իշխան Սաղաթելյան

Մեր շարժումը բացառիկ է անկախ Հայաստանի պատմության մեջ, այն ղարաբաղյան երկրորդ շարժումն է․ Իշխան Սաղաթելյան

Շարժումը կասեցրել է հայկական կողմի՝ նշաձող իջեցնելու գործընթացը, դա ակնհայտ է։ Այս մասին  Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը՝ ամփոփելով «Դիմադրության» շարժման՝ այս օրերին իրականացրած գործողությունների ընթացքը։

 «Դիմադրություն» շարժումը իր ծավալներով և ժողովրդականությամբ բացառիկ  է անկախ Հայաստանի պատմության մեջ․«Իր ծավալներով և ժողովրդականությամբ մեր շարժումը բացառիկ է անկախ Հայաստանի պատմության մեջ, այն ղարաբաղյան երկրորդ շարժումն է»։

Սաղաթելյանը խոսեց նաև շարժման ձեռքբերումների մասին․«Շարժումը այս ընթացքում արձանագրել է հետևյալ ձեռքբերումները, առաջին․ այն կասեցրել է Արցախի հարցում հայկական կողմի նշաձող իջեցնելու գործընթացը, սա այլևս ակնհայտ փաստ է։

Երկրորդ․ շարժումը ստեղծել է իրական քաղաքական ճգնաժամ, այդ թվում նաև մեր միջազգային գործընկերների համար, առնվազն այս պահին ակնհայտ է դառնում Նիկոլ Փաշինայնի լեգիտիմության հարցը։

 Երրորդ․ շարժումը ապացուցել է, որ հայ ժողովուրդը չի ընդունելու իրեն պարտադրված որևէ զիջում և Նիկոլ Փաշինյանը չունի որևէ մանդատ երկիրը նոր զիջումների տանելու։

Չորրորդ․ շարժումը ակնհայտ է դարձրել, որ կա հանրային ձևակերպված պահանջ այս իշխանությունների հեռացման համար»։

  • Կիսվել: