շաբաթ, հունիս 20
20 / 6 / 2026
Նիկոլ Փաշինյանը չի այցելել հայոց եկեղեցի․ «Իրատես»

Նիկոլ Փաշինյանը չի այցելել հայոց եկեղեցի․ «Իրատես»

Նիկոլ Փաշինյանը չի այցելել հայոց եկեղեցի թերթը գրում է. «Ասում են, թե լոսանջելեսյան այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը չի այցելել հայոց եկեղեցի, ինչն առաջացրել է ոչ միայն տեղի հոգեւորականների, այլեւ աշխարհականների խոր զարմանքն ու զայրույթը. «Միտինգի մասնակցում է, հարկ չի համարում եկեղեցի մտնել»,- հոգեւոր խորհրդի ժամանակ օրերս ասել է լոսանջելեսյան ներկայացուցիչը։

Ի դեպ, նույն անձը հոգեւոր խորհրդի անդամներին տեղեկացրել է նաեւ, որ գործարարների հետ Փաշինյանի հանդիպման ժամանակ ամերիկացի հայ գործարարների մի մասը լքել է դահլիճը՝ «ջուր է ծեծում, ասելիք չունի» հիմնավորումով»:

Մանրամասները՝ թերթի յսօրվա համարում։

  • Կիսվել: