շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Նիկոլ Փաշինյանը Ալիևի համար եղել է երազելի. իրական կյանքը չափազանց դաժան է. Արամ Վարդևանյան

Նիկոլ Փաշինյանը Ալիևի համար եղել է երազելի. իրական կյանքը չափազանց դաժան է. Արամ Վարդևանյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն այսօր Ազգային ժողովում կոչ արեց պատգամավորներին գալ իրականություն:

«Երբ ես ասում եմ, որ Ալիևի համար Ռոբերտ Քոչարյանը հանդիսանում է վատ երազ, ես կարող եմ ասել, որ Նիկոլ Փաշինյանը Ալիևի համար եղել է երազելի», - ասաց պատգամավորը:

Նա նշեց, թե խոսում են միֆական վերլուծություններից, բայց կա իրական կյանք, իսկ իրական կյանքը, պատգամավորի խոսքով, չափազանց դաժան է:

«Եթե Հայաստանում կա մեր հայրենակիցներից մեկը, ով այս մեծ ողբերգությունը չի ընկալում ողբերգություն, այլ համարում է բանավեճի առարկա, մեծ ցավ եմ ապրում», - ասաց պատգամավորը:

Վարդևանյանը ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանին կոչ արեց՝ երբ խոսում է Մարտի 1-ի մասին, ֆիքսի, թե Մարտի 1-ով դատավարական ինչ կարգավիճակ ունի Ռոբերտ Քոչարյանն ու ինչ կարգավիճակ ունի Նիկոլ Փաշինյանը:

  • Կիսվել: