ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Նիկոլ Փաշինյանն ուզում է թուլացնել Տեր-Պետրոսյանի դիրքերը, ով վերջերս անխնա քննադատում է իրեն. «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանն ուզում է թուլացնել Տեր-Պետրոսյանի դիրքերը, ով վերջերս անխնա քննադատում է իրեն. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը խնդիր է դրել ՀԱԿ-ի հեղինակավոր մարդկանց իր ճամբար բերել։ Դրանով ուզում է թուլացնել Տեր-Պետրոսյանի դիրքերը, ով վերջերս անխնա քննադատում է իրեն։

Մենք գրել էինք, որ բանակցություններ են ընթանում տնտեսագետ, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանի հետ, սակայն դրանք կարծես հաջողությամբ չեն պսակվել՝ Խաչատրյանը չի պատասխանել Փաշինյանին, իսկ մերձավոր շրջապատը համոզված է, որ նա առաջարկը կմերժի։

Մեզ ասացին, որ Փաշինյանն ուզում է ցուցակի առաջին 2 տասնյակում հեղինակավոր տնտեսագետների և ֆինանսիստների գրել, որ ցույց տա, թե ուժեղ կառավարություն է ձևավորելու, որը կկարողանա տնտեսությունը զարգացնել, ներդրումներ բերել և կյանքը դարձնել բարեկեցիկ»:
 

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: