երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Նիկոլ Փաշինյանն ու ԵՏՀ նախագահը քննարկել են ԵԱՏՄ-ում ՀՀ նախագահության առաջնահերթություններին և ծրագրերին վերաբերող հարցեր

Նիկոլ Փաշինյանն ու ԵՏՀ նախագահը քննարկել են ԵԱՏՄ-ում ՀՀ նախագահության առաջնահերթություններին և ծրագրերին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևին:

Վարչապետը կրկին շնորհավորել է պարոն Սագինտաևին նոր պաշտոնը ստանձնելու առիթով և մաղթել արդյունավետ աշխատանք:

Զրուցակիցները քննարկել են Եվրասիական տնտեսական միությունում ՀՀ նախագահության առաջնահերթություններին և ծրագրերին վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը և տնտեսական զարգացումներին առնչվող թեմաների շուրջ:

Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:

 

  • Կիսվել: