ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Նիկոլ Փաշինյանն այսօր կհանդիպի «Իմ քայլի» պատգամավորների հետ

Նիկոլ Փաշինյանն այսօր կհանդիպի «Իմ քայլի» պատգամավորների հետ

Այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ժամը 19:00-ին հանդիպելու է «Իմ քայլի» պատգամավորների հետ։
 
Հստակ օրակարգը հայտնի չէ, սակայն ենթադրվում է, որ հանդիպմանը կքննարկվեն նախընտրական կազմակերպաչական հարցեր։
 
Չի բացառվում նաև, որ խոսք կգնա նախընտրական ցուցակների մասին։
 

Նշենք, որ հունիսի 7-ին մեկնարկելու է նախընտրական քարոզչության ժամանակահատվածը, տևելու է մինչև հունիսի 18-ը` ժամը 24:00-ն: Թեկնածուների, կուսակցությունների կամ դաշինքի անդամ կուսակցությունների ինքնաբացարկի մասին դիմումների ներկայացման ժամկետը մինչև հունիսի 10-ն է` ժամը 18:00-ն։

 

  • Կիսվել: