շաբաթ, մայիս 25
25 / 5 / 2024
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել։

Ըստ վարչապետի գրասենյակի, Փաշինյանը Բրյուսելում կմասնակցի Արևելյան Գործընկերության վեցերորդ գագաթնաժողովին։ Միջոցառման շրջանակում նախատեսվում են վարչապետի երկկողմ հանդիպումներ եվրոպական գործընկերների հետ։ հայաստանի կառավարության ղեկավարը նաև առանձնազրույց կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։

Բրյուսելում նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի, Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։

  • Կիսվել: