Նիկոլ Փաշինյանն արդեն Մոսկվայում է. հայտնի է, թե ովքեր են հայկական պատվիրակության կազմում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր` ապրիլի 1–ին, աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, նա արդեն Մոսկվայում է:
ՀՀ կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը, Ռուսաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանը, վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Կարեն Գասպարյանը, Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը։
Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը:
Նշենք, որ Մոսկվայում տեղի կունենա վարչապետ Փաշինյանի առանձնազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:



