շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Նիկոլ Փաշինյանն Անդրանիկ Սիմոնյանին ազատել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից

Նիկոլ Փաշինյանն Անդրանիկ Սիմոնյանին ազատել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից

Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Անդրանիկ Սիմոնյանին ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից ազատելու մասին, տեղեկացնում է Կառավարության կայքը։

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասով և 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝
Անդրանիկ Սիմոնյանին ազատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից»,– ասվում է որոշման մեջ:

Անդրանիկ Սիմոնյանն այս պաշտոնին նշանակվել էր 2021-ի մարտի 26-ին։

  • Կիսվել: