ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Նիկոլ Փաշինյանն ադրբեջանական դիվերսան ահաբեկչական ակտ է որակել

Նիկոլ Փաշինյանն ադրբեջանական դիվերսան ահաբեկչական ակտ է որակել

Երեք ամիս Լաչինի միջանցքի Ադրբեջանի կողմից փակ լինելու պայմաններում մենք իրադրության նոր սրում ունենք Լեռնային Ղարաբաղում: Այս մասին այսօր՝ մարտի 9-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նաեւ նշեց. «Նախորդ կիրակի օրը ադրբեջանական ԶՈՒ մի զինված ստորաբաժանում դարանակալել եւ հարձակվել է Ստեփանակերտից ՈՒԱԶ մակնիշի մարդատար ավտոմեքենայով ծառայողական նպատակներով ԼՂ Հին Շեն եւ Մեշ Շեն գյուղեր ուղեւորվող ոստիկանների վրա: Ոստիկաններից երեքը զոհվել են, մեկը՝ վիրավորվել: Ցավակցություն հայտնելով զոհված ոստիկաններին հարազատներին ու ծառայակիցներին, ուզում եմ ընդգծել, որ նրանք երեքն էլ ծնվել են ԼՂ-ում:

Մարտի 1-ին ԼՂ-ում ՌԴ խաղաղապահի զորախմբի կենտրոնակայանում տեղի էր ունեցել ԼՂ-ի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին  հանդիպումը եւ ահա այդ հանդիպումից 4 օր անց Ադրբեջանը ձեռնարկեց վերը նշված սադրանքը, որը այլ կերպ, քան ահաբեկչական ակտ, դժվար է որակել:

Այդ ահաբեկչությանը զոհ գնացին ԼՂ-ում ծնված, ընտանիքներ կազմած, 3, 2 եւ 1 երեխաներ ունեցող երեք քաղաքացիներ»:

  • Կիսվել: