երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Նիկոլ Փաշինյանին մեծ դժվարությամբ ենք համոզել, որ ՔՊ վարչության նախագահ դառնա. Ալեն Սիմոնյան

Նիկոլ Փաշինյանին մեծ դժվարությամբ ենք համոզել, որ ՔՊ վարչության նախագահ դառնա. Ալեն Սիմոնյան

Ակնհայտ է, որ ՀՀ-ում ավելի բաց ու ժողովրդավար կուսակցություն չի եղել, դուք երբևէ չեք տեսել, որ որևէ կուսակցությունում քվեարկությունը տեղի ունենա օնլայն, արդյունքները լինեն, եթե ամեն ինչ որոշված լիներ, 15 տեղի համար 48 կուսակցական չէին մտնի պայքարի մեջ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարին և վարչության կազմի ընտրության թափանցիկությանը, ասաց Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝  կուսակցության վարչության նախագահ ընտրվելուն, Սիմոնյանը ասաց․

«Կուսակցության չորրորդ վարչությունում երկրի ղեկավարը ընտրվում է առաջին անգամ, այն պարագայում, երբ ՀՀ-ն պառլամենտական երկիր է։ Մենք շատ մեծ դժվարությամբ ենք համոզել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի ինքը համաձայնվի և առաջին անգամ ինքը համաձայնվել է։ Նրա թեկնածությունը եղել է առաջին, երկրորդ և երրորդ վարչությունների ժամանակ և վարչապետը մշտապես հրաժարվել է, առաջարկողներից մեկն էլ ես եմ եղել, որովհետև պառլամենտական երկրում դա ճիշտ տրամաբանություն է, մենք լիարժեք մտել ենք պառլամենտական կառավարման ձևի մեջ»,- ասաց Սիմոնյանը։

Լրագրողների այն հարցին՝ արդյո՞ք կուսակցության ներսում հակասություններ կան և կուսակցականները բաժանված են որոշակի թևերի, Սիմոնյանը ասաց, որ նման բաժանումների մասին տեղեկություն չունի և դրանք ընդամենը խոսակցություններ են։

  • Կիսվել: