երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ նշանակվել են Արմավիրի և Գեղարքունիքի փոխմարզպետներ

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ նշանակվել են Արմավիրի և Գեղարքունիքի փոխմարզպետներ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մարտի 4-ին, որոշում է ստորագրել Արմավիրի մարզպետի աշխատակազմում նոր նշանակման մասին:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝

Խաչատուր Մկրտչյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալ»,-նշվում է որոշման մեջ:

Մեկ այլ որոշմամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ջանիկ Բազեյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալ։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝

Ջանիկ Բազեյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալ»:

  • Կիսվել: