երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Նիկոլ Փաշինյանի իշխանությունը բերել և բերում է զոհեր, իրավիճակի ամբողջական հանգուցալուծումն այս իշխանությունների հեռանալն է. «Հայաստան» դաշինք

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը բերել և բերում է զոհեր, իրավիճակի ամբողջական հանգուցալուծումն այս իշխանությունների հեռանալն է. «Հայաստան» դաշինք

Հայաստանի սահմանի արևելյան ուղղությամբ Ադրբեջանն անցել է լայնամասշտաբ հարձակման՝ խախտելով միջազգային նորմեր, գործելով պատերազմական նոր հանցագործություններ: Ունենք մարդկային, տարածքային և ռազմական կորուստներ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՛՛Հայաստան՛՛ դաշինքը:

Համազգային ուժերով և համախմբումով թշնամու առաջխաղացման կասեցումն ու նրան Հայաստանի ինքնիշխան տարածքից դուրս շպրտելը հրատապ անհրաժեշտություն է։

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը բերել և բերում է զոհեր, տարածքային կորուստներ, պառակտում, քաոս:

Իրավիճակի ամբողջական հանգուցալուծումն այս իշխանությունների հեռանալն է:

Նիկոլ Փաշինյանի հրաժարականին պետք է հաջորդի բոլոր կարող ուժերի համախմբմամբ՝ նոր կառավարության ձևավորումը և արտաքին ու ներքին խնդիրների լուծման քաղաքականության ապահովումը՛՛,ասված է հայտարարության մեջ:

  • Կիսվել: