երեքշաբթի, հուլիս 28
28 / 7 / 2026
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին արդեն միացել են բարձրաստիճան զինվորականները․ ՓՊ նախագահի հայտարարությունը

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին արդեն միացել են բարձրաստիճան զինվորականները․ ՓՊ նախագահի հայտարարությունը

Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՓՊ նախագահ Արա Զորաբյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է․

"Կուտակված և կուտակվող բացասական էներգիան վաղ, թե ուշ դուրս է գալու և որքան ուշ, այնքան՝ ավելի մեծ վնասով:

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին արդեն միացել են բարձրաստիճան զինվորականները:

Փոխանակ հրաժարական տալու և երկիրը սահմանադրական ճանապարհով առողջացման տանելու, Նիկոլ Փաշինյանը հանրահավաք է կազմակերպում, շրջապատված զինված ոստիկաններով և թիկնապահներով:

Արկածախնդիր Նիկոլ Փաշինյանին սատարող պաշտոնատար անձինք այլևս կրելու են համապարտ պատասխանատվություն հետագա բացասական զարգացումների համար:

Միակ անցնցում ճանապարհը վարչապետ Նիկոլ Փաշինյանի լիազորությունների դադարեցումն է: Ստեղծված իրավիճակում այլ ճանապարհները բախումների են տանելու:

Քաղաքական բոլոր ուժերը պետք է իրենցից կախված ամեն ինչ անեն բախումներ թույլ չտալու համար":

  • Կիսվել: