չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Նիկոլ Փաշինյանի հետ կարող եմ հանդիպել միայն մի հարցի շուրջ. Արթուր Վանեցյան

Նիկոլ Փաշինյանի հետ կարող եմ հանդիպել միայն մի հարցի շուրջ. Արթուր Վանեցյան

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը պատրաստ է երկխոսելու «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ:

«Ազատության» հետ զրույցում նա ասել է.

«Իմ և «Հայրենիք» կուսակցության անունից եմ խոսում: Եթե հանդիպման հրավեր լինի խմբակցության պատգամավորներից կամ ԱԺ նախագահից՝ կընդունեմ և նրանց հետ կխոսեմ մեր երկրի ապագայի մասին»:

Դիտարկմանը՝ ընդունում է, որ «Իմ քայլից» կարող է լինել վարչապետի այլ թեկնածու՝ Արթուր Վանեցյանը պատասխանեց.«Ոչ, ես նման հայտարարություն չարեցի»:

Իսկ Նիկոլ Փաշինյանի հետ, Վանեցյանի խոսքով, կարող է հանդիպել միայն մի հարցի շուրջ՝ նրա հրաժարականի պայմանները քննարկելու համար:

 

 

  • Կիսվել: