հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Նիկոլ Փաշինյանի հեռացումը դարձել է համազգային պահանջ. «Հայրենիքի փրկության շարժում»

Նիկոլ Փաշինյանի հեռացումը դարձել է համազգային պահանջ. «Հայրենիքի փրկության շարժում»

Ամեն օր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին են միանում Հայաստանի նորանոր համայնքներ ու բնակավայրեր։ Այս մասին հայտարարություն է  տարածել «Հայրենիքի փրկության շարժումը»։ 

 

«Այդ պահանջով հանդես են եկել մեր երկրի գիտակրթական, մշակութային, առողջապահական, փաստաբանական և այլ հանրույթներ, Սփյուռքի կառույցներ, գործարարներ, անգամ ուժային ոլորտի ներկայացուցիչներ:

Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության անհապաղ հեռանալու պահանջով փողոց են դուրս եկել տասնյակ հազարավոր քաղաքացիներ:

Նիկոլ Փաշինյանի հեռացումը դարձել է համազգային պահանջ»,- ասված է հայտարարությունում։ 

  • Կիսվել: