կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Նիկոլ Փաշինյանի ելույթը սպառիչ էր և լրացման կարիք չկա. վարչապետի աշխատակազմն արձագանքել է Օսկանյանի հայտարարություներին

Նիկոլ Փաշինյանի ելույթը սպառիչ էր և լրացման կարիք չկա. վարչապետի աշխատակազմն արձագանքել է Օսկանյանի հայտարարություներին

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը «Հայկական ժամանակ»-ի խնդրանքով արձագանքել է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հայտարարություններին՝ կապված 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունների հետ:

Ընդհանուր առմամբ բոլոր մեկնաբանությունների համատեքստում կարող ենք արձանագրել, որ ՀՀ վարչապետի ելույթը սպառիչ էր և որևէ լրացման կարիք չկա»,-ասաց մամուլի քարտուղարը:

Նշենք, որ Վարդան Օսկանյանն անդրադառնալով 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններին, այսօր հյատարարել էր.

«Անկախ նրանից, թե Նիկոլ Փաշինյանը ինչ կասի և ինչպես կմեկնաբանի, այդպիսի բան չի եղել։ Փաշինյանն է ՀՀ-ի առաջին ղեկավարը, որ նման բան է ասել ու հիմա փորձում է դա ֆորմալիզացնել՝ համապատասխան փաստաթղթերը ստորագրելու համար: Այսօր այլընտրանք կա այն ամենին, ինչը փորձում է անել Փաշինյանը։ Պատերազմը, որը հաճախ մեզ փորձում են մատուցել որպես անխուսափելի, բացառված էր։ Պատերազմը Փաշինյանն է բերել մեր ժողովրդի գլխին իր սխալների պատճառով, ուղղակի վստահ եմ դրանում»:

 

  • Կիսվել: