երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
ՀՀ տարածքում 500-600 ադրբեջանցի զինվորականներ կան. Փաշինյան

ՀՀ տարածքում 500-600 ադրբեջանցի զինվորականներ կան. Փաշինյան

Կառավարության նիստի մեկնարկին վարչապետի Ժ/Պ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ահյ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ ադրբեջանական զինվորականները պետք է լքեն ՀՀ տարածքը։

"Կարող եմ արձագագրել, որ օպերատիվ իրադրությունը հայ-ադրբեջանակն սահմանի հայտնի հատվածներում՝ Սյունիքի և  Գեղարքունքի մարզի հատվածներում փոփոխություն չի կրել, շարունակում է մնալ լարված՝ այն արձագարումով, որ դեռևս բավական թվով ադրբեջանցի զինվոականներ գտնվում են ՀՀ տարածքում։ Մոտավորպես 500-600 հոգի՝ տաբեր հատվածներում։

Մեր ԶՈւ գործողությունների տրամաբանությունը հետևյալն է՝ մարտավարական գործողություններով սահմանափակել ադրբեջանցիների գործողությունների պոտենցիալը։ Քաղաքական առումով մեր խնդիրը հետևյալն է՝ առաջինը՝ թույլ չտալ, որ իրավիճակը դուրս գա վերահսկողությունից, այսինքն մաքսիմալը անել պատերազմական կամ ռազմական բախման որևէ սցենար բացառելու համար, և երկրորդը՝ հասնել նրան, որ ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները լքեն ՀՀ տարածքը։

Այս առումով կարող ենք արձանագրել, որ ահռելի դիվանագիտական աշխատանք է արվել և արվում։ ԱԳՆ մեր բոլոր գործընկերները օպերատիվ զբաղվում են այդ աշխատանքով։ Պիտի արձանագրեմ, որ այս պահի դրությամբ դիվանագիտական կատարված աշխատանքը համարում եմ արդյունավետ։ Ընդ որում՝ ուզում եմ ընդգծել, որ ոչ միայն ԱԳՆ մեր գործընկերներն են դիվանագիտական աշխատանք տանում այդ ուղղությամբ, այլև ՊՆ-ն և փոխվարչապետերը։ Համարում եմ հաջողված, որովհետև մեր միջազգային գործընկերների և ՀՀ դրքորոշումնեը նույնական են՝ այն է՝ Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչնեը պետք է լքեն ՀՀ տարածքը։ Ըստ էության սա մի փաստ է, որը աշխատանքային մակարդակում արձանագրված է։ Բնականաբար սա չանելու համար Ադրբեջանը գտագործում է որոշակի լծակներ և ՀՀ-ում ունի անսպսաելի և կարող ենք հիմա  նաև ասել՝ շատ սպասելի դաշնակիցներ",- ասաց վարչապետի պաշտոնակատարը։

 

  • Կիսվել: