շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Նիկո՛լ, համարձակություն ունեցիր, մեր հարցերին պատասխան տուր. Սաղաթելյան

Նիկո՛լ, համարձակություն ունեցիր, մեր հարցերին պատասխան տուր. Սաղաթելյան

Այսօր շրջափակված Կառավարության շենքի դիմաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը դիմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասելով. ՛՛Ասում ենք՝ Նիկո՛լ, ուր ես փախել, չգիտենք, արի համարձակություն ունեցիր՝ մեր հարցերին պատասխան տուր՛՛:

Նա նշեց, որ երբ Փաշինյանը լսել է, որ Կառավարության շենք են գնում քաղաքացիները, փախել է շենքից, բայց ներսում կան մի քանի հարյուր աշխատակիցներ, կառավարության անդամներ:

Սաղաթելյանը հիշեցրեց, որ մինչև 20։00 ԱԺ նիստ հրավիրելու հնարավորություն կա: Նա հավելեց, որիրենք եկել են իրենց պահանջի հետևից։

 

 

  • Կիսվել: