երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Նիդերլանդներում ՀՀ դեսպանը հանդիպել է ԵԽ անդամ Բերտ-Յան Ռուիսենին և Օվերայսել նահանգի SGP կուսակցության պատասխանատուներին

Նիդերլանդներում ՀՀ դեսպանը հանդիպել է ԵԽ անդամ Բերտ-Յան Ռուիսենին և Օվերայսել նահանգի SGP կուսակցության պատասխանատուներին

Փետրվարի 21-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայան Ալմելոյում հանդիպել է SGP կուսակցությունից Եվրախորհրդարանի անդամ Բերտ-Յան Ռուիսենին և Օվերայսել նահանգի SGP կուսակցության պատասխանատուներին։
 
Հանդիպմանը, որ տեղի ունեցավ Armeens Apostolische Kerk Almelo/ Ալմելոյի հայ առաքելական եկեղեցու խորհրդի նախագահ Օնիկ Գելիջիի նախաձեռնությամբ և բազմաթիվ հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, քննարկվեցին Ադրբեջանի իշխանությունների ապօրինի գործողությունների կասեցման, հայ ռազմագերիների վերադարձի և հայկական ժառանգության պահպանման հարցեր։
 
Եվրախորհրդարանի պատգամավորը անընդունելի համարեց Ադրբեջանի իշխանությունների հանցավոր քայլերը և վստահեցրեց, որ հավելյալ ջանքեր կներդնի արարքների հեղինակներին պատասխանատվության ենթարկելու հարցում։
 
Ալմելոյում դեսպան Բալայանը այցելեց նաև ՀՄԸՄ ԱԼմելոյի / Homenetmen Almelo սպորտային կենտրոնի շինհրապարակ, ծանոթացավ կենտրոնի կառուցման աշխատանքների ավարտական փուլին։
 

  • Կիսվել: