հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Նիդերլանդների մի խումբ գործիչներ պարգևատրվել են Հայաստանի պետական պարգևներով

Նիդերլանդների մի խումբ գործիչներ պարգևատրվել են Հայաստանի պետական պարգևներով

ՀՀ նախագահի հրամանագրով Հայաստանի անկախության 30-ամյակի կապակցությամբ, Հայաստանի Հանրապետության հետ բարեկամական հարաբերությունների հաստատման, ամրապնդման և զարգացման, համամարդկային արժեքների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար Նիդերլանդների մի խումբ գործիչներ պարգևատրվել են Հայաստանի պետական պարգևներով: Այս մասին տեղեկացնում է Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը:

Անդրե Ռավուտը, Ինգե Դրոստը պարգևատրվել են «Մխիթար Գոշ», Հարի ֆան Բոմմելը, Լին ֆան Դայկը ՝ «Երախտագիտություն», Աննա-Մարիա Մատաառը «Մովսես Խորենացի» մեդալներով:

«Ջերմորեն շնորհավորում ենք հայ ժողովրդի բարեկամներին և շնորհակալություն հայտնում նրանց բազմամյա ավանդի և նվիրումի համար»,-ասված է դեսպանության հաղորդագրությունում:

  • Կիսվել: