ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՏՏ բնագավառում ամենամյա կրթական պարգևների մրցանակաբաշխության մասնակցության հրավեր

ՏՏ բնագավառում ամենամյա կրթական պարգևների մրցանակաբաշխության մասնակցության հրավեր

Մեկնարկում է տեղեկատվական տեխնոլոգիաների /ՏՏ/ բնագավառում կրթական պարգևների ամենամյա մրցանակաբաշխությունը, որն անցկացնում է ԿԳՄՍ նախարարությունը: Մրցանակաբաշխության նպատակը ՏՏ բնագավառում լավագույն աշակերտներին բացահայտելն ու խրախուսելն է։

Մրցանակին կարող են հավակնել ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 10-12-րդ դասարաններում սովորող աշակերտները, որոնք տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ուսումնառության ընթացքում ցուցաբերել են բարձր առաջադիմություն, մասնակցել ՏՏ ոլորտի տարբեր նորարարական աշխատանքների։ Մրցանակաբաշխությունն այս տարի անցկացվում է 17-րդ անգամ։

Մրցանակաբաշխությունն անցկացվում է երկու փուլով՝

առաջին՝ թեստավորման փուլ,
եզրափակիչ հարցազրույց՝ գնահատող հանձնաժողովի անդամների հետ։
Մրցույթի առաջին փուլը կանցկացվի մարտի 22-ին՝ ժամը 17:00-ին։

Մասնակցության համար անհրաժեշտ է անցնել https://saed.mangora.am/ հղումով, որին անմիջապես հաջորդում է առաջին՝ թեստավորման փուլը։ Թեստավորման ընթացքում տրվում է 60 հարց, յուրաքանչյուրը գնահատվում է 1 միավոր։ Գրանցման և թեստավորման համար տրամադրվում է 1 ժամ 30 րոպե։ Թեստավորման արդյունքում 45 և ավելի միավոր ստացած աշակերտներին հնարավորություն է տրվում մասնակցելու մրցույթի հաջորդ՝ հարցազրույցի փուլին։ Եզրափակիչ փուլում մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամների հետ բանավոր հարցազրույցի արդյունքում ընտրվում են հաղթողները։

Մրցանակաբաշխությունը կկազմակերպվի՝ համաձայն 2022 թվականի մայիսի 13-ի «Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում կրթական մրցանակները, դրանց շնորհման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության N 675-Ն որոշման:

Հաղթողները կստանան խորհրդանշական նվերներ, վկայական և դրամական պարգև.

Գլխավոր մրցանակ 1 (մեկ) – 500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ,
Լավագույն աշակերտ (I կարգ) 5 (հինգ) – 200 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ,
Լավագույն աշակերտ (II կարգ) 5 (հինգ) – 100 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ:

  • Կիսվել: