հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Նիդերլանդների խորհրդարանը կոչ է անում կառավարությանը ջանքեր գործադրել, որպեսզի ԵՄ-ն պահանջի Ադրբեջանից դուրս բերել ուժերը ՀՀ-ից

Նիդերլանդների խորհրդարանը կոչ է անում կառավարությանը ջանքեր գործադրել, որպեսզի ԵՄ-ն պահանջի Ադրբեջանից դուրս բերել ուժերը ՀՀ-ից

Նիդերլանդների խորհրդարանը ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընդունել է բանաձև, որով կոչ է անում կառավարությանը ջանքեր գործադրելու, որպեսզի Եվրամիությունը պահանջի Ադրբեջանից անմիջապես դուրս բերել ուժերը Հայաստանի տարածքից: Այս մասին տեղեկացնում է Նիդերլանդներում Հայաստանի դեսպանությունը: 
 
«Պալատը՝
 
լսելով քննարկումները,
 
արձանագրելով, որ Ադրբեջանի զորքերը ներխուժել են Հայաստանի տարածք,
 
նպատակ ունենալով կանխելու հակամարտության հնարավոր սրումը,
 
կոչ է անում կառավարությանը պնդելու (Եվրոպական) խորհրդում՝ միանալու Ֆրանսիայի նախագահ Մակրոնի՝ Ադրբեջանին ուղղված՝ անմիջապես զորքերը դուրս բերելու պահանջին։
 
Եվ անցնում է օրակարգի հարցերին»,- ասված է դեսպանության գրառման մեջ: 
 

  • Կիսվել: