երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Նիդերլանդների ԱԳՆ-ն ցանկանում է դեսպանատուն բացել Երևանում

Նիդերլանդների ԱԳՆ-ն ցանկանում է դեսպանատուն բացել Երևանում

Նիդերլանդների արտաքին գործերի նախարարության կայքում հրապարակվել է Հայաստանում դեսպանություն բացելու հիմնավորումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը:

«Հայաստանը գտնվում է Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև, հետևաբար ռազմավարական կարևորություն ունի: 2018 թվականի ապրիլին այսպես կոչված թավշյա հեղափոխությունից հետո նոր կառավարությունն արդիականացնում է երկիրը և պայքարում է կոռուպցիայի դեմ: Նիդերլանդները կարող է աջակցել այս գործընթացին: Ներկայում Հայաստանը տարածաշրջանում միակ երկիրն է, որտեղ Նիդերլանդները դեսպանատուն չունի: Ներկայացուցիչների պալատը ցանկանում է դեսպանատուն բացել նաև Երևանում»,- նշված է հիմնավորման մեջ:

  • Կիսվել: