Նիդեռլանդների ԱԳ նախարարը Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպմանն իր նողկանքն է հայտնել հայ ռազմագերիների տեսանյութերի մասին
Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Վոպկե Բաստիան Հեքստրան պատասխանել է Ja21 կուսակցության պատգամավոր, քաղաքական խոսնակ Դիրկ Յան Էփինկի հարցերին հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ։
Հեքստրան նշել է, որ Նիդեռլանդները մտադիր է հնարավորինս շուտ դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան։
Արտգործնախարարը վերահաստատել էՆիդեռլանդների կառավարության հավատարմությունը հայ զինվորականների և քաղաքացիական անձանց նկատմամբ հանցագործությունների անկախ հետաքննության, ինչպես նաև խաղաղության ջանքերը խթանելու իր կոչերին՝ նշելով, որ քննարկվում է Անհետ կորածների խնդիրներով միջազգային հանձնաժողովի ծրագրերի ֆինանսավորումը
Հեկստրան ասել է, որ Ադրբեջանը ոչ ուղղակի, ոչ էլ անուղղակի աջակցություն չի ստանում Նիդեռլանդներից, իսկ Նիդեռլանդները ԵՄ-ի շրջանակներում Ադրբեջանին ցուցաբերվող աջակցության հարցում առաջնային է համարում տարբերակման սկզբունքը։ Միաժամանակ ընդգծվում է, որ Նիդեռլանդները տարբեր ձեւաչափերով աջակցություն է ցուցաբերում Հայաստանին։ Նախարարը մանրամասնել է, որ Ադրբեջանը Նիդեռլանդների հիմնական առևտրային գործընկերը չէ։ Առեւտրի ծավալներով այն զբաղեցնում է ընդամենը 94-րդ տեղը։
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից վերջին ագրեսիայի ժամանակ հայ գերիների սպանության տեսագրությանը, նախարարը նշել է, որ «Նիդեռլանդների ԱԳՆ-ում Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ նա նողկանք է հայտնել այս տեսանյութի առնչությամբ և կոչ արել անկախ հետաքննություն անցկացնել և հրապարակել դրա արդյունքները։
Միաժամանակ, այս պահին Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառումը, ըստ Նիդերլանդների արտաքին գործերի նախարարի, չի նպաստի խաղաղության հաստատմանը։



