չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ներողություն եմ խնդրում միջազգային հանրությունից, որ իմ ազգից արմատախիլ չեմ արել վայրի ցեղերի դրսևորումները. Աղազարյան

Ներողություն եմ խնդրում միջազգային հանրությունից, որ իմ ազգից արմատախիլ չեմ արել վայրի ցեղերի դրսևորումները. Աղազարյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է նախօրեին Եվրոպայի ծանրամարտի առաջնության ժամանակ տեղի ունեցած միջադեպին` երբ դիզայներ Արամ Նիկոլյանը բացման արարողության ժամանակ այրել էր ադրբեջանական դրոշը։

Նա, մասնավորապես, գրել է․

«Ես ներողություն եմ խնդրում միջազգային ողջ քաղաքակիրթ հանրությունից, որ, որպես քաղաքացի և պատգամավոր, չեմ արել ինձանից կախված առավելագույնը իմ ազգի միջից ամբողջովին արմատախիլ անելու վայրի և մարդակեր ցեղերին հատուկ դրսևորումները։

Ամոթ ինձ»։

  • Կիսվել: