շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Ներկուսակցական քարոզարշավը մեկնարկում է. Նիկոլ Փաշինյան

Ներկուսակցական քարոզարշավը մեկնարկում է. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Ֆեյսբուքի իր էջում, որը կրում է «Ներկուսակցական քարոզարշավը մեկնարկում է» խորագիրը:  Տեսանյութն արված է ավտոբուսից:

Վարչապետի խոսքով՝ նրանք, ովքեր հետևել են ՔՊ-ի գործունեությանը, գիտեն, որ վերջերս տեղի է ունեցել ներկուսակցական քվեարկությունը, և, ինչպես նախորոշված էր, քվեարկության արդյունքում առաջին 50 տեղը զբաղեցրած թեկնածուների՝ նաև ներկուսակցական քարոզարշավի իրականացման և ապա երկրորդ փուլի քվեարկության միջոցով կորոշվի, թե ովքեր են ՔՊ-ի ցուցակի առաջին 50 համարը:

«Այսօր մեկնարկում է ներկուսակցական քարոզարշավը, և մենք, իհարկե, կուսակցական միջոցառում կունենանք։ Բայց այս ընթացքում կօգտվենք առիթից և քաղաքացիների հետ կշփվենք, կզրուցենք, տպավորություններ կկիսենք նրանց հետ և այսպես շարունակ»,- ասաց վարչապետը՝ ներկայացնելով ավտոբուսում ներկա պատգամավորներին և պաշտոնյաներին:

Մանրամասները՝ տեսանյութում:

  • Կիսվել: