շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Ներկայացրել եմ ՊԵԿ տեսլականն ու առաքելությունը. Էդուարդ Հակոբյանը Տաշքենդում ԱՄՀ CCAM հարկային ծառայությունների ղեկավարների համաժողովին հանդես է եկել զեկույցներով

Ներկայացրել եմ ՊԵԿ տեսլականն ու առաքելությունը. Էդուարդ Հակոբյանը Տաշքենդում ԱՄՀ CCAM հարկային ծառայությունների ղեկավարների համաժողովին հանդես է եկել զեկույցներով

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը Տաշքենդում անցկացվող Արժույթի միջազգային հիմնադրամի CCAM (Կովկաս, Կենտրոնական Ասիա և Մոնղոլիա) հարկային ծառայությունների ղեկավարների 3-րդ համաժողովի շրջանակում հանդես է եկել զեկույցներով: Այդ մասին տեղեկանում ենք ՊԵԿ նախագահի Ֆեյսբուքի էջից։
 
«Ներկայացրել եմ ՊԵԿ տեսլականն ու առաքելությունը և դրանց իրագործմանն ուղղված մեր ներկա և ապագա բարեփոխումները։
 
Անդրադարձ եմ կատարել հարկային վարչարարության կարճաժամկետ և միջնաժամկետ զարգացման ուղղություններին, ինչպես նաև այն հիմնական մարտահրավերներին ու ձեռքբերումներին, որոնց հետ առնչվում է ՊԵԿ-ը իր գործունեության ընթացքում։
 
Ներկայացրել եմ նաև մեկ կառույցի շրջանակում հարկային և մաքսային մարմինների համագործակցության առանձնահատկությունները՝ ընդգծելով առավելությունները, առկա մարտահրավերներն ու հետագա զարգացման հնարավորությունները։
 
Նման հարթակները կարևոր հնարավորություն են՝ միջազգային գործընկերների հետ փորձի փոխանակման, տարածաշրջանային համագործակցության խորացման և հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման համար»,- գրել է նա։

  • Կիսվել: