հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Փաշինյանին սպասում են Ռուսաստանում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին. Պեսկով

Փաշինյանին սպասում են Ռուսաստանում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին. Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ չի նախատեսում հեռախոսով շփվել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, մինչդեռ ակնկալվում է, որ Փաշինյանը կմասնակցի ԱՊՀ ավանդական ոչ պաշտոնական գագաթնաժողովին, որը կկայանա տարեվերջին՝ Սանկտ Պետերբուրգում, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ 

Կրեմլի ներկայացուցիչը հիշեցրել է, որ դեկտեմբերի վերջին նախատեսված «ավանդական նախաամանորյա միջոցառումները զուտ տոնական չեն լինելու, դրանք լինելու են աշխատանքային՝ աշխատանքային օրակարգով: «Եթե պարոն Փաշինյանը գա, իսկ նրան սպասում են, ապա խոսելու մեծ հնարավորություն կլինի»,- պարզաբանել է Պեսկովը։

«Եթե պետությունների ղեկավարները ցանկանան ավելի շուտ հանդիպել, դա արդեն կլինի իրենց որոշումը»,- հավելել է նախագահի մամուլի խոսնակը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: