չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ներդրումային գրավչության տեսանկյունից մենք բավականին պրոբլեմային երկիր ենք. Քոչարյան

Ներդրումային գրավչության տեսանկյունից մենք բավականին պրոբլեմային երկիր ենք. Քոչարյան

Ներդրումային գրավչության տեսանկյունից մենք բավականին պրոբլեմային երկիր ենք: ։ Այս մասին Երեւանի երեք վարչական շրջանների  քաղաքացիների, «Հայաստան» դաշինքի ակտիվի հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով ներդրումների խնդրին։

«Մենք ունենք փակ սահմաններ, պատերազմական վիճակ եւ փոքր շուկա: Բազային տվյալները ներդրողների համար լավը չեն: Այս ամենը փոխհատուցելու համար մենք կազմակերչական տեսանկյունից, ներդրումային գրավչության տեսանկյունից պետք է ավելին լինենք, քան կարող է լինել մեկ այլ երկիր:  Դրա համար առաջնային է օրենսդրությունը եւ վարչարարությունը, այդ թվում ներդրումների պաշտպանվածության օրենսդրությունը: Դա Հայաստանում կա, բայց չի կիրառվում:

Ներդրումների համար կառավարելիության կանխատեսելիությունը համար մեկ հարցն է:

Ես համոզված եմ, որ տարեկան կարող ենք մեկ մլրդ դոլարի չափով ներդրում ունենալ Հայաստանում շատ հանգիստ: Ուղղակի պետք է վերականգնենք երկրի նկատմամբ վերահսկողությունը, որ եղել է եւ պետք է լինի»:

Երկրորդ նախագահի խոսքով, ներդրումները պարտադիր պայման է տնտեսական աճ ապահովելու համար. «Անկանխատեսելիությունը բերում է անհանգստության, իսկ երբ անորոշությունը երկար է լինում, մարդու մոտ տագնապ է սկսում: Մենք մեզ հետ պետք է բերենք հանգստություն: Մարդը պետք է կարողանա պլանավորել իր կյանքը, այդ պլանավորումը պետք է լինի 3-5 տարի: Այս իշխանության հետ ամեն ամիս մի բան է փոխվում: Այս պայմաններում ներվային վիճակ ենք ունենում եւ դրա հետեւանքով ՀՆԱ-ում կորուստ ենք ունենում: Պետք է կանխատեսելի երկիր դարձնենք: Սկզբից անձնական կապերով մի քանի խոշոր ներդրող բերել, որից հետո գործընթացն արդեն գնալու է առանց մեր միջամտության:

Հիշում եք Հյուսիսային պողոտան: Այն ժամանակ մեկ քմ հողը քաղաքապետարանը վաճառում էր 5 դոլարով: Կարողացանք այնպիսի մի բան ստեղծել պրոյեկտի շուրջ, որ առաջին լոտը, որ աճուրդի դրեցինք, 560-570 էր քմ-ն, իկ երկրորդ լոտը՝ թռավ 1200 դոլար»,-ընդգծեց Քոչարյանը:

  • Կիսվել: