հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Նենսի Փելոսիի հետ խոսեցինք Ադրբեջանի ագրեսիայի մասին. Սաղաթելյանը մանրամասներ է հայտնում

Նենսի Փելոսիի հետ խոսեցինք Ադրբեջանի ագրեսիայի մասին. Սաղաթելյանը մանրամասներ է հայտնում

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ խոսեցինք Ադրբեջանի ագրեսիայի մասին։ Այս մասին այսօր Փելոսիի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՛՛Հայաստան՛՛ խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Շատ հստակ փոխանցեցինք մեր դիրքորոշումը, որ մեզ համար անընդունելի է ամերիկյան պետության աջակցությունն Ադրբեջանին, որը շարունակում է պատերազմը։ Խոսքը ռազմաքաղաքական աջակցության մասին է։ Դրանից Ադրբեջանը դառնում է ավելի սանձարձակ ու լկտի, շարունակում է ագրեսիան Հայաստանի Հանրապետության դեմ։ Խոսեցինք 907 բանաձեւի մասին եւ հաջորդ տարի օգնությունները դադարեցնելու անհրաժեշտության մասին՛՛:

Սաղաթելյանի խոսքով՝ քննարկվել է նաեւ հայ ռազմագերիների մասին հարցը. ՛՛Խոսեցինք Հայաստանի ներքին ժողովրդավարության, Արցախի կարգավիճակի եւ բոլոր խնդիրների մասին՛՛։

Լրագրողների հարցին, թե 907 բանաձեւի մասին ի՞նչ դիրքորոշում է հայտնել Նենսի Փելոսին, Սաղաթելյանը պատասխանեց. ՛՛907 բանաձեւի մասին ասացին, որ քննարկելու են, միայն հայտարարություններով չեն բավարարվելու։ Վերադարձից հետո Կոնգրեսում քննարկվելու եւ բարձրաձայնվելու են այս խնդիրները՛՛։

  • Կիսվել: