չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Նենսի Փելոսիի ելույթը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում` ուղիղ

Նենսի Փելոսիի ելույթը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում` ուղիղ

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, մամուլի ասուլիս է անցկացնում Երեւանի Գաֆէսճյան կենտրոնում:

Ավելի վաղ նա Ազգային ժողովում ԱԺ նախագահի հետ համատեղ հայտարարությամբ հանդես եկավ, իսկ առավոտյան այցելել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Ավելի վաղ ԱՄՆ դեսպանությունից հայտնել էին, որ սեպտեմբերի 17-19-ի այցի ընթացքում Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փելոսին կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին և այլ բարձրաստիճան պաշտոնյաների՝ քննարկելու հայ-ամերիկյան հարաբերությունները և ներկայիս անվտանգային իրավիճակը։

Խոսնակ Փելոսին կանդրադառնա մեր երկու երկրների ամուր փոխգործակցությանը, որի հիմքում ընդհանուր արժեքներն են և մեր ժողովուրդների երկարամյա կապերը։

Պատվիրակության կազմում են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Էներգետիկ և կոմերցիոն հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆրանկ Փալոնեն և Ներկայացուցիչների պալատի անդամներ Աննա Էշուն և Ջեքի Սփիերը:

  • Կիսվել: