երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
Նենսի Փելոսին վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Նենսի Փելոսին վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 84-ամյա նախկին խոսնակ Նենսի Փելոսին Կոնգրեսի պատվիրակության հետ Լյուքսեմբուրգ կատարած այցի ժամանակ վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց, որտեղ հետազոտություն է անցնում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Փելոսիի կայքում տեղադրված հաղորդագրությունը:

«Երկկուսակցական Կոնգրեսի պատվիրակության հետ «Արդենահի հարձակման» 80-ամյակի առթիվ Լյուքսեմբուրգ մեկնած Փելոսին վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց՝ հետազոտման համար»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ վնասվածքի պատճառով նա չի կարողանա ներկա գտնվել պատվիրակության մնացած միջոցառումներին։

«Նա անհամբեր սպասում է, որ շտապ վերադառնա տուն՝ Միացյալ Նահանգներ»,-ասվում է հաղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: