չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի դեսպանի կարծիքով՝ Ղարաբաղյան հարցը պետք է լուծել Ադրբեջանի սահմանների եւ ինքնիշխանության շրջանակներում

ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի դեսպանի կարծիքով՝ Ղարաբաղյան հարցը պետք է լուծել Ադրբեջանի սահմանների եւ ինքնիշխանության շրջանակներում

ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան Քեյ Բեյլի Հաթչիսոնը հայտարարել է, որ ղարաբաղյան հարցը պետք է լուծել Ադրբեջանի սահմանների եւ ինքնիշխանության շրջանակներում:

Հյուսիսատլանտյան դաշինքը "փորձում է անել այն, ինչ անում են ԱՄՆ -ն եւ Ռուսաստանը, այն է ՝ փորձել կանգնեցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը", - նշել է նա:

ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանի կարծիքով ՝ "դա կարելի է լուծել, եւ այդ ժամանակ հակամարտությունը կավարտվի":

"Կոչ ենք անում երկու կողմերին քննարկել բռնությունը դադարեցնելու, սպանությունները դադարեցնելու եղանակը", - հայտարարել է նա:

Այդ հարցը չի կարող լուծվել ռազմական հակամարտությամբ, այն "անհրաժեշտ է լուծել սահմանների եւ ինքնիշխանության շրջանակներում", նշել է Հաթչիսոնը: 

  • Կիսվել: