ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ՆԱՏՕ-ի գեներալի հետ հանդիպմանը Հասանովը քննարկել է «ադրբեջանա-հայկական պայմանական պետական ​​սահմանին ներկա իրադրությունը»

ՆԱՏՕ-ի գեներալի հետ հանդիպմանը Հասանովը քննարկել է «ադրբեջանա-հայկական պայմանական պետական ​​սահմանին ներկա իրադրությունը»

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է պաշտոնական այցով Բաքվում գտնվող ՆԱՏՕ-ի ցամաքային զորքերի հրամանատարության շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մուստաֆա Օղուզի հետ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով ՊՆ-ին։

Հանդիպման ընթացքում Հասանովը հյուրին տեղեկացրել է ադրբեջանական բանակում իրականացվող բարեփոխումների, օկուպացված հայկական տարածքներում կատարվող աշխատանքների, ինչպես նաեւ «ադրբեջանա-հայկական պայմանական պետական ​​սահմանին եւ Ղարաբաղի տնտեսական տարածաշրջանում ներկա իրադրության վերաբերյալ»: Ներկայացնելով ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ընթացքում ունեցած հաջողությունները՝ նախարարը կարեւորել է համագործակցության հետագա զարգացումը։

Անդրադառնալով Ադրբեջանի հետ համագործակցության ներկա վիճակին՝ ՆԱՏՕ-ի ցամաքային զորքերի հրամանատարության շտաբի պետը գոհունակություն է հայտնել այս ոլորտում ձեռք բերված արդյունքներից։ Հանդիպմանը նշվել է Ադրբեջանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ ռազմական համագործակցության հատուկ նշանակությունը՝ օպերատիվ հնարավորությունների հայեցակարգի շրջանակում։

  • Կիսվել: