շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Նարինե Հայրապետյանը քաղաքական ապաստան է հայցում Ռուսաստանից

Նարինե Հայրապետյանը քաղաքական ապաստան է հայցում Ռուսաստանից

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանը՝ Նարե Սոսեն, Ռուսաստանից քաղաքական ապաստան է հայցել։

Հայտարարությունը նա արել է ուղիղ եթերում՝ նշելով, որ Հայաստանում իր ու իշխող կուսակցության ընդդիմախոսների նկատմամբ քաղաքական հետապնդումներ են ընթանում։

Նարինե Հայրապետյանը հայտարարել է նաև, որ իրեն ստիպել են կեղծ վկայություններ տալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի, «Հայաստան» դաշինքի անդամ Անդրանիկ Թևանյանի դեմ։

 

  • Կիսվել: