երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Նարինե Դիլբարյանն ընտրվել է «Ժառանգություն» կուսակցության նախագահ

Նարինե Դիլբարյանն ընտրվել է «Ժառանգություն» կուսակցության նախագահ

«Ժառանգություն» կուսակցության մաուլի ծառայությունից տեղեկացնում են, որ մայիսի 14-ին «Ժառանգություն» կուսակցության վարչությունը 12-րդ համագումարից հետո՝ 31.03.19 թ.,  իր ընդունած սկզբունքի համաձայն՝ մեկ տարի անց կատարեց ռոտացիա՝ ընտրելով նոր նախագահ:

Կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը ընտրվեց նախագահի պաշտոնում, կուսակցության փոխնախագահ դարձավ Գագիկ Մարգարյանը:

«Վարչությունն ունի նորացված գործադիր մարմին՝ հետևյալ կազմով՝ Նարինե Դիլբարյան, Գագիկ Մարգարյան, Ռշտուն Մարտիրոսյան, Հայկ Գասպարյան»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: