կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Նարեկ Մկրտչյանը Նազելի Բաղդասարյանի հետ այցելել է Գյումրիի խնամքի հաստատություններ

Նարեկ Մկրտչյանը Նազելի Բաղդասարյանի հետ այցելել է Գյումրիի խնամքի հաստատություններ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Գյումրի կատարած աշխատանքային այցի շրջանակում, Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի հետ այցելել է նախարարության ենթակայությամբ գործող խնամքի հաստատություններ։

«Գյումրու երեխաների տուն» և «Հայկական կարմիր խաչի ընկերության Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ների աշխատակիցների հետ զրույցում նախարարն ու մարզպետը քննարկել են շահառուներին մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը, ընթացիկ աշխատանքներին ու առաջիկա անելիքներին վերաբերող մի շարք հարցեր:

Վերջիններս շփվել են նաև շահառուների հետ, հետաքրքրվել նրանց առօրյայով, լսել հուզող հարցերն ու առաջարկները։

May be an image of 3 people, child, people standing and indoor

«Գյումրու երեխաների տանը», որտեղ այս պահին շուրջօրյա խնամքի և պաշտպանության ծառայություններ է ստանում 126 երեխա, նախարարը կարևորել է երեխաների խնամքի կազմակերպման, վերջիններիս՝ կենսաբանական ընտանիք վերադարձի, նաև խնամատարության ինստիտուտի զարգացման ուղղությամբ շարունակական աշխատանքների իրականացումը։

May be an image of 4 people, people standing, indoor and text that says "N mlsa.am"

«Հայկական կարմիր խաչի ընկերության Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ում շրջայցի ընթացքում Նարեկ Մկրտչյանն ու Նազելի Բաղդասարյանը ծանոթացել են հաստատությունում ընթացող շենքային պայմանների բարելավման աշխատանքներին, որոնք իրականացվում են Հայկական կարմիր խաչի ընկերության կողմից՝ ԱՍՀՆ-ի հետ կնքված հուշագրի շրջանակում։

Ընդգծվել է տարեցների համար ընտանիքում և համայնքում ապրելու բարենպաստ միջավայրի ապահովման ու կարիքներին համապատասխան ծառայությունների տրամադրման կարևորությունը։

Նշենք, որ խնամքի կենտրոնում այժմ բնակվում է 131 շահառու։

  • Կիսվել: