երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Նարեկ Մալյանը տորթով ու ծաղկեփնջով է գնացել քննչական բաժին․ նրա դեմ քրգործ է հարուցվել

Նարեկ Մալյանը տորթով ու ծաղկեփնջով է գնացել քննչական բաժին․ նրա դեմ քրգործ է հարուցվել

Սիրելի ընկերներ և անաչառ ԶԼՄ ներկայացուցիչներ, սիրով հրավիրում եմ բոլորին Արաբկիրի քննչական բաժնի մուտքի մոտ՝ միասին նշելու իմ 100-րդ հոբելյանական այցելությունը իրավապահներին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է հասարակական գործիչ Նարեկ Մալյանը։

Նրա դեմ քրեական գործ է հարուցվել։ Նա այսօր իր ընկերների հետ տորթով ու ծաղկեփնջով է գնացել Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։

«2 նորություն ունեմ.

1-ին. ես չեմ պատրաստվում լռել և երբեք չեմ հանձնվելու մինչև ինձ որևէ հոդվածով չբանտարկեն:

2-րդ. քանի որ սա իմ 100-րդ՝ հոբելյանական այցելությունն է իրավապահ համակարգ, այդ առիթով, ինչպես և խոստացել էի, ես և իմ ընկերները կազմակերպում ենք տոնախմբություն:

Սիրելի ընկերներ և անաչառ ԶԼՄ ներկայացուցիչներ, սիրով հրավիրում եմ բոլորին Արաբկիրի քննչական բաժնի մուտքի մոտ՝ միասին նշելու իմ 100-րդ հոբելյանական այցելությունը իրավապահներին:

Ծրագրում՝ տորթ, շամպայն, փուչիկներ, գմփիկներ, երգեր, պարեր, իհարկե, բարձր տրամադրություն և ծաղկեփունջ իմ նոր քննիչին»,-գրել էր նա Facebook-ի իր էջում։

Արդեն քննչական բաժնի մոտ նա լրագրողների հետ զրույցում նա ասաց. «Սորոսականները» տարբեր կեղծ և սուտ մատնություններով փորձում են քրեական հետապնդում իրականացնել իմ նկատմամբ, սակայն այդ բազմաթիվ կեղծ, սուտ բողոք-դիմումներից որևէ մեկին ընթացք չի տրվում»: Նրա խոսքով, ինքն ընդունել է «սորոսականների» մարտահրավերը. «Մալաթիայի ոստիկանությունից եմ մի քիչ նեղացած, որովհետև վերջերս իրեն շատ պասիվ է պահում: Առաջին մոտ 15 այցելություններս Ոստիկանության Մալաթիայի բաժին է եղել, սակայն ընթացքում այդ բաժինը դուրս մնաց մրցակցությունից»:

Մալյանը նաև նշեց, որ այն «սորոսականը», ում դիմումով նա 100-րդ անգամ այցելում է իրավապահ մարմիններին, նվեր կստանա իր հեղինակած գիրքը: Նա նաև ծաղկեփունջ էր պատրաստել քննիչի համար:

Այնուհետև նրան տեղեկացրել են, որ հարցաքննության է հրավիրվել Կանանց ռեսուրսային կենտրոնի ղեկավար Լառա Ահարոնյանի հաղորդման հիման վրա։

Մալյանը Facebook-ի իր էջում հաղորդումը սուտ է որակել։

«Ինչպես և խոստացել էի, իմ՝ «Սոդոմի Փիառը» գիրքը փոստով կուղարկեմ սորոսական Լառա Ահարոնյանին։ Այս գիրքը կօգնի նրան հասկանալ թե ինչ մեթոդաբանությամբ եմ ոչնչացնելու սորոսական ցանցը Հայաստանում»,-գրել է նա։

  • Կիսվել: