չորեքշաբթի, մայիս 28
28 / 5 / 2025
Նարե Ղազարյանը նշանակվել է Սյունիքի մարզպետի տեղակալ

Նարե Ղազարյանը նշանակվել է Սյունիքի մարզպետի տեղակալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Նարե Ղազարյանը նշանակվել է Սյունիքի մարզպետի տեղակալ։ Որոշման մեջ ասվում է ․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Նարե Ղազարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի տեղակալ»:

Հիշեցնենք, որ մարտի 3-ին Կառավարությունը Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին ազատել է պաշտոնից և Սյունիքի մարզպետ նշանակել Ռոբերտ Ղուկասյանին:

  • Կիսվել: