երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Նամակում մեր դժգոհությունն ենք հայտնել Կանադայի կառավարության արձագանքի բացակայության կապակցությամբ․ Կանադայի Հայ դատի հանձնախումբ

Նամակում մեր դժգոհությունն ենք հայտնել Կանադայի կառավարության արձագանքի բացակայության կապակցությամբ․ Կանադայի Հայ դատի հանձնախումբ

Կանադայի Հայ դատի հանձնախումբն իր թվիթերյան էջում կիսվել է Կանդայի Բրիտանական Կոլումբիայի նահանգի վարչապետ Ջոն Հորգանի նամակով, որն ուղղված է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին։ Նամակում Հորգանը Կանադայի վարչապետի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի ագրեսիվ հարձակումներին ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ, ինչի հետևանքով քաղաքացիական անձինք են զոհվել։ Նամակում նշվում է, որ հայ-կանադական հանձնախմբի առաջնորդները ցանկանում են վստահ լինել, որ Կանադան այս դժվար պահին կկանգնի Հայաստանի կողքին։

Հայ դատի հանձնախումբը նամակը մակագրել է․

«Վարչապետ Ջասթին Թրյուդոյին ուղղված նամակում Բրիտանական Կոլումբիայի վարչապետ Մեծարգո Ջոն Հորգանը անդրադարձել է Հայաստանի դեմ Ադրբեջանի վերջին ռազմական ագրեսիային և հայտնել մեր համայնքի դժգոհությունը դաշնային կառավարության արձագանքի բացակայության կապակցությամբ»։

 

  • Կիսվել: