չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Նամակներ եմ ստանում, թե գործատուները «զրուցել են» իրենց հետ գործադուլի և հանրահավաքի մասով․ ՔՊ հանրային կապերի պատասխանատու

Նամակներ եմ ստանում, թե գործատուները «զրուցել են» իրենց հետ գործադուլի և հանրահավաքի մասով․ ՔՊ հանրային կապերի պատասխանատու

ՔՊ հանրային կապերի պատասխանատու Վահագն Ալեքսանյանը հայտնում է, որ նամակներ է ստանում որոշ հիմնարկների աշխատակիցներից և նրանց հարազատներից, թե իրենց հետ գործատուները «զրուցել են» գործադուլի և հանրահավաքի հետ կապված։ 

«Տարբեր նամակներ եմ ստանում կապված ՄիկՄետալ, Բջնի, 57 համարի երթուղային գիծ, Տաշիր առևտրի կենտրոն և այլ հիմնարկների աշխատակիցներից և նրանց հարազատներից։ 

Փաստում են, որ երեկ գործատուները «զրուցել են» աշխատակիցների հետ այսօրվա գործադուլի և հանրահավաքի հետ կապված։ 

Պետք է փաստել, որ ընդդիմությունը գործի է դրել իր ԱՄԲՈՂՋ հնարավոր ռեսուրսը, գնալով նաև որոշակի լյուստրացիայի պետական կառավարման համակարգում։ 

Հետաքրքիր է՝ ինչպիսի՞ն է այդ արդյունքը»,-հայտնում է ՔՊ հանրային կապերի պատասխանատու Վահագն Ալեքսանյանը։

  • Կիսվել: