կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Նախնական պայմանավորվածություն կա, որ 2025թ. հունվարի 1–ից «Ագարակ» սահմանային կետում ամբողջական սահմանային ծառայությունն իրականացվի ՀՀ սահմանապահ զորքերի կողմից․ ԱԱԾ տնօրեն

Նախնական պայմանավորվածություն կա, որ 2025թ. հունվարի 1–ից «Ագարակ» սահմանային կետում ամբողջական սահմանային ծառայությունն իրականացվի ՀՀ սահմանապահ զորքերի կողմից․ ԱԱԾ տնօրեն

Նախնական պայմանավորվածություն կա, որպեսզի 2025 թվականին հունվարի 1-ից Ագարակ սահմանային վերահսկողության կետում ամբողջական սահմանային ծառայությունն  իրականացվի ՀՀ սահմանապահ ուժերի կողմից, իսկ ընդհանուր սահմանի հայ-իրանական համատեղ ծառայության վերաբերյալ տեղի են ունենում այս պահին քննարկումներ:  Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը:

Հարցին՝ ռուս սահմանապահներն այդ տարածքից դուրս գալո՞ւ են, նա պատասխանեց. «Դեռեւս նման որոշում չկա»:

Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք հայկական կողմն ի վիճակի է սեփական ուժերով հայ-իրանական եւ հայ-թուրքական սահմաններին միայնակ  իրականացնել ծառայությոնը, ԱԱԾ տնօրենն ասաց. «Փուլային տարբերակով այո, բայց ներկայում նման որոշում չկա»:

  • Կիսվել: