շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Նախկինում ինչքան մոտիկ, հարազատ, բարեկամ, «պռարաբ» և «մեբելի դիզայներ» կար, քաղաքապետարանում վարչության պետեր էին․ Ավինյան

Նախկինում ինչքան մոտիկ, հարազատ, բարեկամ, «պռարաբ» և «մեբելի դիզայներ» կար, քաղաքապետարանում վարչության պետեր էին․ Ավինյան

Պետք է անկեղծ լինել, որովհետև առաջին հերթին քաղաքապետն է որոշում, թե ում է ընտրում վարչության պետ: Այս մասին այսօր Երեւանի քաղաքապետի երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Այո, մրցույթը տեղի է ունենում, բայց եթե քաղաքապետի քաղաքական կամքը չլինի նշանակել կոնկետ անձի կոնկրետ վարչությունում որպես պատասխանատու ղեկավար, այդ մարդը ուղղակի չի նշանակվի: 

Կներեք, բայց նախկինում ինչքան մոտիկ, հարազատ, բարեկամ, «պռարաբ» և «մեբելի դիզայներ» կար, վարչության պետեր էին էստեղ: Այդ նույն մրցույթով անցկացվող վարչության պետեր»,- ասել է նա:

Ավինյանը վստահեցրեց, որ ինքը կադրերին չափում է իրենց ցուցաբերած արդյունքով. «Ես նույնիսկ հայտնի էլ չեմ իմ մտերիմներին, բարեկամներին էսյտեղ-այնտեղ տեղավորելով: Արդյունքամետ լինելն ամենաէֆեկտիվճանապարհն է յուրաքանչյուր քաղաքական պաշտոնյայի համար»,-ասաց նա:

  • Կիսվել: